Փետրվարի 3-7-ը ՌԴ-ում անկացվում է «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսը, որին Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մանակցում են 4 հայկական ընկերություն:
Մասնակիցները պետք է ցույց տան իրենց արտադրանքը՝ ոսկյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, դասական և ժամանակակից թանկարժեք զարդեր:
Վերը նշված ցուցահանդեսը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առեւտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ:
Հատկանշական է, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 500 կազմակերպություն՝ ավելի քան 20 երկրից, իսկ այցելուների թիվը, ակնկալվում է, որ կանցնի 25 հազարը։
Հարկ է նշել, որ հզոր ավանդույթների և արդի տեխնոլոգիաների համադրման շնորհիվ հայկական ոսկերչությունն այսօր ոտք է մեկնում աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ: Ինչպես նաև հիշյալ ոլորտը կառավարությունը հաստատել է, որպես տնտեսության գերակա ուղղություն: