Առաջ, եթե նախընտրական քարոզարշավը սկսվում էր գազարի մուրաբա ու սմբուկի խավիար բաժանելով, հիմա՝ ֆեյսբուքյան գրառումներով: Ամեն պատեհ ու անպատեհ առիթն օգտագործվում ա «սիրելի հայրենակիցներին» շնորհավորելու համար, դարդն ու ցավը կիսելու մասին հավաստիացումներով, պայծառ ապագայի մասին տափակ խոստումներով: Էն, որ ուզում ես տակ բոլդով քոմենթել՝ «տո, պաշոլդ քաշի, է»….
Քիչ առաջ էլ աչքովս ընկավ Արթուր Բաղդասարյանի Facebook-յան գրառում, որն իրա սայթերն «անխնա» տարածում են էս վերնագրով. «Այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը, ցանկանում եմ սթափության կոչ անել...»: Ու մի երկաաա՜ր, անիմաստ տեքստ, վերջում՝ առողջ լինելու մաղթանք «սիրելի հայրենակիցներին»:
Պատկերացնո՞ւմ եք՝ հայրենակիցների աոողջությունն ինչքաա՜ն ամուր կլիներ նմանօրինակ քաղաքական խլյուպիկների բացակայության պայմաններում: Սենց դրսևորումների դեպքում ակամայից ցանկություն ա առաջանում գրելու՝ սթափվե՛ք, գժուկներ, բացի էն, որ սա փոքր երկիր ա, նաև առաջիկա ընտրություններին 1 տարուց ավելի ժամանակ կա, «սիրելի հայրենակիցները» հաստատ մոռացած կլինեն «հոգատարության» էս դրսևորումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/778534722279308?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել