Newsline.am-ը գրում է.
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի պատրաստած զեկույցի ընդունումը, որն առնչվում է Սարսանգի ջրամբարի ջրի խնդրին։
Ուորլիքը հայտարարել է, որ կարևոր է դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագա համագործակցության հիմքը՝ հավելելով, որ ապագա համագործակցության ասպեկտներից մեկը կարող են դառնալ հենց ջրային պաշարները. «Հուսով ենք, որ տեխնիկական փորձառու մասնագետները կկարողանան քննարկել տվյալ հարցը և ողջ տարածաշրջանի շահերից բխող այլ հարցեր»։
Նյութի աղբյուր՝ http://newsline.am/am/news/view/24430.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել