Ladynews.am-ը գրում է.

Բրիտանացի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի կարծիքով լավ տեսքի համար պետք է խոնավացնել մաշկը, իսկ լավագույն տոնիկը՝ երջանկությունն է:

Իր գեղեցկության գաղտնիքներով Մայքլ Դուգլասի46-ամյա կինը կիսվել է վեբ-չաթում: Ինչպես պատմել է Քեթրինը, հաճախակի թռիչքները, շոգը չորացնում են իր մաշկը, այդ պատճառով՝ քնելուց նա քսում է արգանային յուղ և չի մոռանում շատ ջուր խմել:

600x580

«Իրական խոնավեցումը ներսից է գալիս: Դու երբեք չափազանց շատ ջուր չես խմի: Ու ոչ մի գազավորված ըմպելիք»,- նշել է դերասանուհին:

«Ես համարում եմ, որ երջանկությունը լավագույն տոնիկն է, որը թույլ է տալիս երիտասարդ մնալ: Երբ երջանիկ ես նրանով, ինչով ներքուստ կաս, դու լույս ես արձակում»- ասել է Քեթրինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել