Վրաստանի ՆԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ այդ երկիր հունվար ամսին այցելած զբոսաշրջիկների ամենամեծ թիվը կազմել են ՀՀ քաղաքացիները: Ընդ որում, այս տարի նախորդ ամսվա նույն տվյալների հետ համեմատած այդ թիվը նվազել է մոտ 12.4%-ով: Հաջորդը Թուրքիան է, որին հաջորդում է Ադրբեջանը: Ի դեպ, Ադրբեջանցի այցելուների թիվը, ի տարբերություն հայաստանցի և թուրք այցելուների, մեծացել է 16%-ով:
Հաղորդագրության համաձայն՝ 2016թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարբեր երկրներից Վրաստան կատարած այցելությունների թիվը մեծացել է 4.4%-ով: Ընդհանուր թիվը կամել է 323.159 այցելու, որոնցից զուտ զբոսաշրջիկների թվակազմն է 116.369 մարդ (30%), տրանզիտային ճանապարհորդներինը՝ 48.466 օտարերկրացի (15%), 7 այլ նպատակներով՝ 158.324 այցելու (49%):
Նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են այցելությունները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Անգլիայից, Լեհաստանից, ինչպես նաև ԱՄԷ-ից, Ղազախստանից և Բելառուսից: