Ձմեռը մոտենում է եզրափակչին, իսկ մեր ԱԺ-ում աշխատանքային առաջին օրն էր սկսվել: Հումորն ու անսպառ ծիծաղը կրկին թակեցին մեր դռները: Քաղաքականության համար մեկ ամբիոնն այլևս ապաքաղաքական է, ինչո՞ւ, որովհետև ԱԺ նախագահն այդպես է ուզում: Ինքն է տան տերն ու տիրականը, ասում է մի քաղաքականացրեք ուրեմն....
Դաշնակցությունը խորհրդավոր լռություն է պահում, բայց նրանց մտքերում պտտվող լռությունը բոլորս էլ գիտենք: Ի՞նչ է մնում Դաշնակցությանը՝ մի քանի տարի կաշխատի կոալիցիայում, հետո կդառնա ընդդիմադիր, կրկին նոր կոալիցիա, կրկին ընդդիմադիր, ու այդ փակ ցիկլն այդպես շարունակ կպտտվի: Կանցնեն դարեր, ու ընդդիմության պատի տակ դաշնակցականները կդառնան իշխանություն:
Առաքել Մովսիսյանը ՄԻՊ դառնալու հայտ է ներկայացնում: Նա նաև հավակնում էր Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Այս մարդը ցանկանում է նոր կուլտուրական բարքեր մտցնել մեր իրականություն, իսկ մենք նրան չենք հասկանում ու խանգարում ենք: ՄԻՊ պաշտոնում Առաքել Մովսիսյանը կպաշտպանի մարդու իրավունքներն, ու հարցը ՄԻԵԴ չի հասնի... ՄԻԵ՞Դ... ՄԻԵԴ-ն ի՞նչ ա: