Վրաց պատրիարք. «Լեռնային Ղարաբաղը պատկանել է և պատկանելու է Ադրբեջանին...»:
Գիտեմ, որ համապատասխան դիպուկ խոսքով հանդես էկող պաշտոնյա չի գտնվի Հայաստանում (եթե գտնվի էլ, մեկ ա հաշվի առնող չկա մերոնց).. միշտ խաբվածի, հալածվածի դերում ենք եղել ու հիմա էլ ենք, ով ոնց ուզի, ինչ առիթով ուզի, օգտագործում ա մեր երկրի համբավն ու անունը, կեղծում մեր պատմությունն ու մեր սեփական հայրենիքը դարձնում թշնամունը... էս դեպքում գոնե խոսքով...ու ոչ մի հնարավորություն չունենք հիմա ինչ-որ ձևով ազդելու էս մարդու վրա կամ գոնե մտքում նրան փոշման թողելու, ցավոք... (Շատ լավ հասկանում եմ, թե ինչ առիթով ա ասել էս. նշելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի Վրաստանին պատկանելու մասին, անցում ա կատարել համ էլ Ղարաբաղի հարցին, թեթև «սապոնվելով» հարևան երկրի շեյխին...)
Թե´ անցյալում, թե´ հիմա ու թե´ ապագայում վրացին մեզ լավ հարևան չի եղել ու չի լինելու, բայց հիմա ոչ մի հնարավորություն չունենք մի բան փոխելու կամ նրանց վրա ազդելու... Մի երկրից որ կախում ես ունենում ու մանավանդ մեր երկրների պարագայում, պիտի համակերպվենք նրան, ինչը ունենք ներկայում, թե չէ ներկայի «մի քիչ»-ի փոխարեն կարանք ապագայում ունենանք ոչինչ...
Կից նյութն`այստեղ