Պետք է հասկանալ, որ ԵՏՄ անդամ բոլոր պետություններից միակը, ով վերազգային կառույցի ինտեգրացիոն պրոցեսների երկար ու պտղաբեր փորձ ունի, Հայաստանն է, ու այդ փորձի հիմնական մասը կուտակվել է հենց Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Խոսքն, իհարկե, ԵՄ-ի հետ համագործակցության մասին է, երբ 2008 թվականից մենք ինտենսիվ ռեֆորմներ էինք անում, որպեսզի կարողանանք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրել ու հանուն դրա բավականին մեծ ինտեգրացիոն պրոցեսներով անցանք։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ պրոցեսների մտավոր կենտրոնը հենց Տիգրան Սարգսյանի թիմն էր, ու հիմա նրա գիտելիքներն ու փորձը դարձել են խիստ ակտուալ ու անհրաժեշտ ԵՏՄ կոնտեքստում։ Բոլոր այն արդյունավետ ու լավ մեխանիզմները, որոնք առկա են ԵՄ-ում ու հասու են եղել մեզ, այժմ փորձ է արվելու իմպլեմենտացնել ԵՏՄ-ում, իսկ դրա համար պետք է 5 անդամ երկրների օրենսդրությունների ու տնտեսությունների արդյունավետ սինխրոնիզացիա, որը չի կարող լինել ինքն իրեն։
Հենց սրա համար էլ Պուտինի ընտրությունը կանգ է առել Տիգրան Սարգսյանի թեկնածության վրա, քանի որ ԵՏՄ անդամ երկրներից ամենասերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ ու հետևաբար նաև ամենասերտ ծանոթությունը դրա ինտեգրացիոն մեխանիզմների հետ ունեցել է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Սա, զուտ իմիջային գործոնից բացի, բավականին մեծ տեսական հնարավորություներ է ստեղծում մեզ համար հեռանկարում, պայմանով, որ Տիգրան Սարգսյանը չի մոռանալու իր ազգային պատկանելիության մասին։ Եթե Սարգսյանին հաջողվի այդ մեխանիզմները գործարկել ԵՏՄ-ում, նա անհատապես ու Հայաստանն առհասարակ կդառնան շատ ավելի ազդեցիկ ու ծանրակշիռ գործոններ ԵՏՄ-ի տիրույթում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել