«ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկին մասնակցել է Պավել Սաֆարյանը, որից հետո հարցազրույց է տվել լրագրողներին։ Վերջինս հայտարարել է, թե անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել։ Ըստ նրա, բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը ՀՆԱ-ի՝ նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր։
Սաֆարյանի այս հայտարարությունները լուրջ դժգոհության առիթ են դարձել համակարգի ներսում։ Մասնավորապես Բադրամյան 26-ում թեման քննարկել են այն կոնտեքստում, թե բյուջեն կատարվել է և անտրամաբանական է ալս փուլում նման հայտարարություններ հնչեցնել։ Սաֆարյանի վարքացիծը թիմին «պադստավկա» անելու մասով, կասկածահարույց է թվացել վերևներին, և հիմա նրանք փորձում են հասկանալ՝ ում պատվերն է իրականացրել փոխնախարարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։