Քաղաքականությունն անբարոյականություն է պարունակում, ուստի քաղաքականացված հասարակությունը նույնպես սկսում է անբարոյական տարրեր ներառել: Մեկը ֆեյկ ա բացում, սկսում ա մյուսին քրֆել, էն մյուսի ֆեյկերը նրան են քֆրտում ու տենց անվերջ: Համ քֆուրն ա իր արժեքը կորցրել, համ լավ բառը: Հետո նախագահականն ա գալիս՝ 15 թեքնածու ա հայտնվում: Մեկը՝ Կարաբաս Բարաբաս, մեկը՝ Դուրիմար, մյուսը՝ Բուրատինո, մնացածը՝ անանուն ու անդեմ տիկնիկներ: Ընդդիմություն ներկայացնող մի քանի «լուրջ» քաղաքական միավորներ իրենց հիմնական թիրախը` իշխանությանը, թողել են, անճարությունից հասել են իրենց մնացած միակ եւ ամենալավ կադրին են հոշոտում: Առյուծի բաժին ձայն ունեցող կառույցն էլ մնացել է շիվարած, չգիտի՝ ոնց անի, որ համ սեքս անի, համ կույս մնա: Իշխանությունն էլ տոնում է իր հաղթանակը: Հաղթանակ համարելով իր ժողովրդի մեծ հիասթափությունն ու անտարբերությունը երկրի նկատմամբ, ինչը հնարավորություն է տալիս անել, ինչ ուզում են: Միաժամանակ մոռանալով, որ անտարբերությանը հաջորդում է ագրեսիան: Պատրաստվում են հաղթել ընտրություններում, միայն թե չեն կողմնորոշվում, թե ում են հաղթելու: Չնայած դա էլ լուծում է՝ քանակը կարող է որակ դառնալ սկզբունքով: Դե ինչ, մեզ էլ մնում է տեսնել, թե ինչ կլինի ներկայացման երկրորդ մասում: Չնայած շատերն արդեն լքել են դահլիճը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=268591236601273&set=a.248490211944709.58743.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել