2015 թ.-ին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 1 տրլն 147 մլրդ դրամ, ինչը 0,9 տոկոսով (մոտ 10 մլրդ դրամով) ավելի է նախորդ 2014 թ.-ի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների՝ առանց դրամաշնորհների եկամուտները կազմել են 1 տրլն 137 մլրդ դրամ, որից հիմնականը՝ հարկերն ու տուրքերը` 1 տրլն 67 մլրդ դրամ կամ 0,4 տոկոսով (մոտ 3 մլրդ դրամով) ավելի են 2014 թ.-ի համեմատ: 69 մլրդ դրամ ստացվել է այլ եկամուտներից, 10 մլրդ դրամ` պաշտոնական դրամաշնորհներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել