Այն որ այսօր հեռուստատեսությունը ողողված է ռաբիսով`դա գաղտնիք չէ մեզ համար,որը արդարացիորեն առաջացնում է, արվեստասեր հասարակության դժգոհությունը:Չկրկնվեմ և չնշեմ,թէ ինչքան վտանգավոր է,երբ մարդկանց,որպես արվեստ` հրամցնում են այդ երաժշտությունը,որը հիմնականում լինում է թուրքական,ադրբեջանական,արաբական երաժշտություն` թարգմանված հայերեն լեզվով:
Ռաբիսը պաշտպանողները մշտապես նշում են,իսկ ինչ երաժշտության ներքո ենք պարում մենք` ռեստորաններում:Նախ ռեստորանային երաժշտությունը եթեր չպետք է դուրս գա,որովհետև դրա մեջ արվեստ չկա: Իսկ պարելու համար ընդհանրապես պարտադիր չէ,որ հնչի ռաբիս:Կան շատ գեղեցիկ հայկական ժողովրդակեն երգեր,որոնց հնչյունների ներքո ավելի հաճելի է ուրախանալ և քեֆ անելը,քան անհասկանալի երկրների մուղամների ներքո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել