ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆազիլ Մուսթաֆաևը լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Ուոլթերի կողմից ներկայացված զեկույցի տապալմանը, նշել, որ բանաձևի ընդունման համար Ադրբեջանին անհրաժեշտ էր ընդամենը 2 ձայն՝ հավելելով՝ «մեծ եղբայրն» անպատասխանատվություն է ցուցաբերել, պատվիրակության ամբողջական կազմով (18 անդամ) չի ներկայացել քվեարկությանը, ինչի հետևանքով պակասել է նախապես հաշվարկված ձայների քանակը, և խայտառակ պարտություն են կրել։
Ավելի հետաքրքրաշարժ է այն հանգամանքը, որ քվեարկությանը չներկայացած պատգամավորներից 2-ը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում», իսկ 2-ը՝ «Հանրապետաժողովրդական» կուսակցության անդամներ են եղել։
Ադրբեջանցի պատգամավորին հատկապես կատաղեցնում է այն փաստը, որ թուրքական պատվիրակությունն ամբողջական կազմով ներկա է եղել և 16 կողմ ձայն է տվել հակահայկական երկրորդ բանաձևին («Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»), որը, համեմատած առաջինի հետ, պակաս կարևոր էր։
Մի խոսքով, «մեծ եղբայրն» այդքան բաղձալի պահին «քցել է» «փոքր եղբորը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/982673245137678?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել