Գաղտնիք չէ, որ սահմանամերձ համայնքները ՀՀ-ի դարպասներն են և այնտեղի` հատկապես կրթօջախներում աշխատողներն արժանի են առանձնակի ուշադրության: Օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել առ այն, որ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Դեբեդ գյուղի ուսուցչի տանը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի ուսուցչի տանը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուսուցչի տանը բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Հարկ է նշել նաև, որ վերը նշված որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: