Սակայն խնդիրն անգամ Օլանդի պարտությունը չէ և դրանից բխող խնդիրները՝ օրինագծի մասով։ Խնդիրն այն է, որ հերթական անգամ ականատես ենք դառնում, թե իրականում ինչ բեռ ու խանգարող հանգամանք են դարձել Ցեղասպանության ճանաչման ու դրա հերքման քրեականացման հարցերը մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այսօրվա դրությամբ դա ավելի շուտ բալաստ է, քան դիվիդենտներ խոստացող խնդիր։
Այսպես, արդեն որերորդ անգամ տարբեր երկրներ ու աշխարհաքաղաքական միավորումներ շահարկում են այդ հարցերը, որպեսզի Հայաստանից ու հայությունից ստանան ինչ-ինչ ակնկալիքներ, և կարելի է ասել, որ գրեթե միշտ հիասթափեցնում են։ Ավելի պրագմատիկ աշխարհայացքը պետք է հուշի, որ ավելի լավ է քաղաքական առևտրի մեջ մտնել այլ հարցերի շուրջ, քան սրա, որովհետև անգամ կիսատ իրականացված տնտեսական ու ռազմաքաղաքական բնույթի խոստումներն ավելի հեռանկարային ու ռեալ նյութական արտահայտում կարող են ունենալ, քան համազգային ֆետիշի վերածված Ցեղասպանության հարցը։ Էլ չխոսենք այն բանի մասին, թե ինչքան է արժեզրկվել ճանաչման հարցն անգամ մեր գիտակցությունում։
Այնպես որ, Օլանդը հերթական անգամ շահարկում է մեր նախնիների հիշողությունը, ու հերթական անգամ դա, ըստ էության, ոչ մի արդյունք չի տալու՝ պայմանով, որ արդեն մենք հստակ հետևություններ չենք անի ու չենք փորձի փոխել քաղաքական օրակարգը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/01/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել