Ֆրանսիայի նախագահը Եվրադատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակմանը թափ հաղորդելու գործը: «Ես խնդրել եմ Ժան-Պոլ Կոստային, որը մեր ամենամեծ իրավագետներից մեկն է, գտնել, թե մեր իրավական օրենսդրության մեջ որոնք են այն հուսալի, անվիճելի ուղիները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը»,- ասել է Օլանդը ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ըստ նրա՝ Կոստան ամենակարճ ժամկետում պետք է եզարակացություն ներկայացնի այն երաշխիքների վերաբերյալ, որոնք կբացառեն ցանկացած օրենսդրական վիճարկում:

P.S. - Ավելի վաղ այս գործն իր վրա էր վերցրել Արդարադատության նախարար Տոբիրան, որը մի երկու օր առաջ հրաժարական տվեց:

P.S. - Ի տարբերություն Սարկոզիի՝ Օլանդը նախագահության առաջին օրվանից խոսում է ժխտողականությունը քրեականացնելու մասին: Նախկին նախագահը հայերին տված իր խոստումը հիշեց միայն նախագահական ժամկետի ավարտին՝ քարոզարշավից անմիջապես առաջ:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել