Ռոբ Գոնսալվես "Լճի դիցուհիները" |
Երկու ճամփորդ հանդիպեցին ճանապարհի մեջտեղում: Նրանցից մեկը կռացել էր իր կրած բեռի ծանրության տակ, իսկ մյուսը՝ թեթև էր քայլում:
— Այդ ի՞նչ ես վերցրել ուսերիդ վրա, որ հազիվ ես քայլում, — հարցրեց երկրորդը:
— Կյանքի բեռը, — նախատինքով պատասխանեց առաջինը, — էլ ի՞նչ կարող է մարդը վերցնել իր ուսերի վրա:
— Միայն այն, ինչ ինքն է ընտրում:
— Իսկ ի՞նչ բեռ ես ընտրել Դու:
— Ես ընտրել եմ այս աշխարհը
— Բայց ես չեմ տեսնում քո բեռը, ու այն չի կորացնում քո մեջքը:
— Ծանր է քարշ տալ միայն սեփական բեռը, իսկ ամբողջ աշխարհը՝ տեղավորվում է ձեռքի ափի մեջ:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել