Երբեմն քեզնից այն կողմ ոչինչ չեմ տեսնում.
Երբեմն առանց քեզ ոչինչ չի լինում.
Երբեմն էլ առանց քեզ ու քեզնից այն կողմ աշխարհ չի լինում:

Այ թե իմանայիր,որ իմ միակն ես 
Ու թե հասկանայիր ,որ իմ աշխարհն ես :
Թե շարունակեմ իմ այս թե-երը,
Գուցե վերջանան իմ այս թերթերը:

Ծանր են հիմա գրված տողերս.
Ծանր է սի՛րտս.ծանր է հոգի՛ս:
Զուտ ճամփա չկա քեզնից դեպի ինձ,
Ինձնից դեպի քեզ լռություն կա լոկ:
Լռություն որտեղ կույր է ամեն բան .
Լռություն որտեղ խուլ է ամեն բան:
Բայց այժմ չգիտեմ կու՞յր եմ ես,թե՞ խուլ.
Երնեկ կույր լինեի ու չտեսնեի աչքեր ինձ նայող
Կամ էլ խուլ լինեի ու չլսեի բառեր ինձ կանչող:
Բայց ոչ, հարգելի՛ս, 
Ես զուտ մի աղջնակ
Մի աղջնակ եմ գեթ:
Կույրին աչք է պետք, խուլին էլ՝ ականջ.
Կաղին ոտք է պետք, մեռնողին՝ հոգի,
Իսկ այս աղջկան միայն մի հոգի:
Դու՛,հենց դու՛ես պետք,
Իմ սի՛րտ ու հոգի՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել