Լավագույնը, որ կարող է լինել ստեղծագործող մարդու կյանքում, այսքան անկեղծ ու հավատարիմ երկրպագուների, անդավաճան ընկերների և կոլեգաների ջերմ նամակներն ու շնորհավորանքներն են։ Սովորական շնորհակալությունը քիչ է ձեզ, սիրելինե՛րս։ Այսչափ մեծ սիրո ու անկեղծ մաղթանքների համար երախտապարտ եմ։ Ուրախ եմ, որ իմ կողքին կաք դուք և ընտրյալս, ով, ի դեպ, հարգում է մասնագիտությունս ու գնահատում աշխատանքս։ Շուտով ձեզ եմ ներկայացնելու նոր երգ և տեսահոլովակ։ Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: