Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն առնչվում է պետական պահուստի արագ արձագանքման պաշարին:
Արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ: Սակայն, որքան էլ զարմանալի է, նախկինում չեն սահմանվել այդ արագ արձագանքման պաշարում կուտակման ենթակա նյութական պաշարների անվանացանկը և կուտակման նորմերը:
Դա խիստ կարևոր է արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց հետևանքների վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Գործադիրը առաջիկա նիստում հստակություն կմտցնի նաև այս հարցում՝ հաստատելով պետական պահուստի արագ արձագանքման պաշարի նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմերը: