Ավիասեկտորի զարգացումն ուղիղ կապ ունի զբոսաշրջության զարգացման հետ: Վերջինիս զարգացումն էլ, բնականաբար, լուրջ ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսության վրա:
Banks.am կայքի փոխանցմամբ՝ Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերն ասել է, որ դեպի Երևան կամ Երևանից մեկնող ուղևորներն ավիաընկերության համաշխարհային ցանցի միջոցով ավելի հեշտ կհասնեն աշխարհի այլ կետեր: Դեպի Հայաստան ուղիղ թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ՝ A320 ինքնաթիռներով:
Հարկ է նշել, որ Qatar Airways-ն ընդլայնում է իր թռիչքների աշխարհագրությունը՝ այս տարի ներառելով նոր ուղղություններ, ինչպես Լոս Անջելեսը, Բոստոնը և Ատլանտան: Ինչպես նաև հիշյալ ընկերությունը Մերձավոր Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթեր է իրականացնում 144 ուղղություններով: