««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի նախկին մարզպետ Վահագն Հովակիմյանը, որը տևական ժամանակ անգործության էր մատնված, շուտով աշխատանքի կանցնի, նա փենտրվարի 14-ից կրկին աշխատանքի է անցնելու իրեն հարազատ կառույցում՝ Կադաստրի պետական կոմիտեում, որտեղ նրան հիշում են դրական լույսի ներքո։ Ի տարբերություն Կադաստրում Հովակիմյանի հանդեպ ունեցած բարյացակամ վերաբերմունքի, Արարատի մարզպետի պաշտոնից վերջինիս ազատել էին՝ մարզպետարանի առողջապահության բաժնի նախկին պետ Գեղանուշ Ավետիսյանի և մարզպետի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ջանքերի շնորհիվ։
Գալստյանն, ի դեպ, նույնպես գործազուրկ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել