Ladynews.am-ը գրում է.

Որոշ կանայք շատ ժամանակ և գումար են ներդնում իրենց գեղեցկության համար: Նրանք ցանկանում են լինել սեքսուալ, բայց նրանց արտաքինը դուր է գալիս միայն ընկերուհիներին, իսկ տղամարդկանց՝ վանում: Ի՞նչու է այդպես:

Բանն այն է, որ նրանք կողմնորոշվում են իրենց ընկերուհիների կարծիքով և նորաձևության ամսագրերով, այսինքն՝ իրենց գնահատում են կանանց տեսանկյունից, ինչը սխալ է: Պատմականորեն կանայք հավաքչարարի հայացք  ունեն և ոչ  թե որսորդի, ինչպիսին տղամարդկանցն է: Դրանք երկու շատ տարբեր հայացքներ են:

1. Կինը նայում է մանրուքներին, տղամարդը՝ ամբողջական ուրվագծին:

Տղամարդը որսորդ է, այդ պատճառով, նրա տեսողությունը տարբերվում է կնոջինից: Նա ավելին է տեսնում և հիմնականում գնահատում է ուրվագծերը: Հենց կազմվածքը, մազերի ուրվագծերը, ոտքերի երկարությունը և գայթակղիչ մարմինն են սկզբում ձգում նրան: Զննեք ձեզ հեռավորության վրա: Եթե  գեղեցիկ եք 2-3 մետր հեռավորությունից, ապա տղամարդկանց համար գրավիչ կլինեք:

Երբեք ժամերով գեղեցկության սրահում արված մատնահարդարումը չի մեծացնի ձեր շրջապատի տղամարդկանց թիվը: Մատնահարդարման վրա ուշադրություն կդարձնեն կանայք: Այդ պատճառով, եթե դուք գումար և ժամանակ եք ծախսում, ապա պետք է սկսեք կազմվածքից և ոչ թե մանրուքներից: Դա չի նշանակում, որ տղամարդը չի նկատի ձեր եղունգների տեսքն ընդհանրապես, պարզապես դա կլինի ավելի ուշ:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել