Տնտեսական տարին լի էր բավականին բուռն իրադարձություններով: Համաշխարհային տնտեսական մարտահրավերները լուրջ ազդեցություն ունեցան բազմաթիվ երկների տնտեսական աճի վրա:
Հայաստանը նույնպես բացառություն չէր: Ի ուրախություն մեզ՝ տնտեսության դիմադրողականությունը բավականին բարձր մակարդակի վրա էր:
Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ ՀՀ-ի նախորդ տարվա տնտեսական ակտիվությունը կազմել է 3,1%: Ակտիվության վրա ազդող գործոններից են գյուղատնտեսության և արդյունաբերական ոլորտները, որտեղ աճը կազմել էր համապատասխանաբար 11,7 և 5,2 տոկոս:
Առավելագույն աճ հուլիս ամսվա նկատմամբ գրանցվել է օգոստոս ամսին, որը կազմել է 23,3%: Հիշեցնեմ, որ այդ ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալներն աճել էին 2 անգամ:
Տարվա ամենաարդյունավետ ամիսներից մեկը կարելի է համարել դեկտեմբերը: Այստեղ տնտեսական աճը նոյեմբերի համեմատ կազմել է 20,4%: Այդ ամիս առևտրաշրջանառության ծավալները նոյեմբերի համեմատ աճել են 46,2% տոկոսով: Ամիսը հաջող էր նաև արտահանման առումով:
Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է նաև շինարարության ծավալների 62,1% աճ: