2015-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,1 տոկոսով։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերին նոյեմբերին նկատմամբ արձանագրվել է 20,4 տոկոս աճ, իսկ 2014-ի դեկտեմբերի նկատմամբ` 0,7 տոկոս աճ:
Ներկայացնենք, թե տնտեսական ակտիվության աճի տեմպն ինչպես է փոխվել տարվա ընթացքում: 2015-ի հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին և հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի և հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս, հունվար-հունիսին և հունվար-հուլիսին` 4,2 տոկոս, հունվար-օգոստոսին` 3,9 տոկոս, հունվար-սեպտեմբերին` 3,7 տոկոս, հունվար-հոկտեմբերին` 3,5 տոկոս, հունվար-նոյեմբերին՝ 2,9 տոկոս:
Հիշեցնենք, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեում դրված էր տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մինչև 1 տոկոս անկում էր կանխատեսում: