2014թ-ի հունվարի 22-ին սպանվեցին Ուկրաինայի հինգ քաղաքացներ, որոնցից մեկն ազգությամբ հայ՝ Սամվել Նիգոյանն էր: Գրեթե 2 տարի անցավ ուկրաինական իրադարձություններից, ու այդպես էլ չգիտակցվեց ու չվերագնահատվեց այն: Այդ պայքարը ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիների, այլև հետխորհրդային մյուս երկրների քաղաքացիների իրավունքների և մարդու հիմնարար ազատությունների համար էր և մենք՝ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներս, աջակցում էինք հանուն ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած Ուկրաինայի քաղաքացիներին: Մի պահ անգամ թվում էր, որ առաջադեմ մարդկությունը միացել է Մայդանին՝ աջակցելով պայքարողներին ու խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացրած բռնությունները, միաժամանակ անհանգստանալով, որ նման գործելաոճը կտարածվի հետխորհրդային մյուս երկրների վրա: Մենք անցել էինք գրեթե նույն ճանապարհը, ինչը ուկրաինացիները: 2008 թվականին հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքի և հիմանարար ազատությունների ոտքի ելած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվել էին Երևանի փողոցներում: Մենք չկարողացանք բավարար դիմակայել իշխանությունը բռնազավթած ռեժիմին: Արդյունքում վտանգվեց Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Արդյունքում տեսանք Ավետիսյանների սպանդը՝ Գյումրիում, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ահաբեկչություն, տեսանք տնտեսական, քաղաքական ու ռազմական բռնազավթման նորանոր քայլեր՝ ինչպիսին օրինակ գազային նվաստացուցիչ պայմանագիրն է ու ռուսական զենքի վաճառքն՝ Ադրբեջանին: Խաղաղության ու ազատագրման հույսի պատուհանները գնալով նեղանում են, իսկ ժողովրդի ձայնը՝ խլեցվում՝ բռնությունների շարունակական տարափում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/994732893882844?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել