Հունվարի 25-27-ը նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական այցը Ֆրանսիա։ Երկար տարիներ կրելով տնտեսական պատժամիջոցների ծանրությունը՝ Իրանը փորձում է արագորեն վերականգնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները։
Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, պաշտոնական հանդիպման շրջանակներում նախատեսվում են նաև առևտրային գործարքներ։ Մասնավորապես՝ Թեհրանը պատրաստվում է Ֆրանսիայից գնել 114 ուղևորատար ինքնաթիռ։ Տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին հայտնել է, որ Իրանի 250 քաղաքացիական ինքնաթիռներից շահագործման ենթակա են շուրջ 150-ը։ Իրանական ավիաուղիների և Էյրբասի բանակցությունները տևել են շուրջ 10 ամիս, սակայն գործարքը հնարավոր է դարձել միայն պատժամիջոցների ամբողջական վերացումից հետո։ Պայմանագրի ստորագրումը նախատեսվում է Ռուհանիի պաշտոնական այցի վերջին օրը՝ հունվարի 27-ին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/m.yalanuzyan/posts/642648092504778?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել