Pastinfo.am-ը գրում է.

Ծննդկանի մահվան պատճառ դարձած պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարզվում ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողություններին:

Մանկաբարձ-գինեկելոգը, ով երեկ ձերբակալվել էր, սակայն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, հենց դատարանում հանկարծակի պարզել էր որ  առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով դատարանից տեղափոխել՝  հիվանդանոց:
Իսկ հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհուն խոզի գրիպը ևս չի խնայել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը, բարձր ջերմություն ինչից էլ եզրակացրել են, որ շփումն արտաքին  աշխարհի հետ նպատակահարմար չէ եւ պետք է մեկուսացված մնա հասարակությունից: Այլ խոսքով` քննիչն այս պահին չի կարող նրա հետ որեւէ քննչական գործողություն իրականացնել:

Ճակատագրի հեգնա՞նք,  եթե բժշկուհի Շուշանիկ Բախշյանն էլ Մերի Մարգարյանի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք չցուցաբերեր և լիներ նույնքան հոգատար, որքան նրա գործընկերներ-բժիշկներն են իր նկատմամբ, ապա գուցեև Մերին այսօր վայելեր մայրության բերկրանքը:
Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական հանձնաժողովի եզրակացության՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ, եթե նրան շուտ ծննդալուծեին՝ կեսարյան հատման միջոցով:
Այնինչ կինն ունեցել է բարձ ջերմություն, սակայն Շուշանիկ Բախշյանը  հրաժարվել է նրան հոսպիտալացնել:

Գինեկոլոգը ձերբակալվել է երեկ, իսկ այսօր դատարանը որոշել է ազատել նրան արգելանքից, ինչից հետո կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը եւ հոսպիտալացվել: Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ քննիչին բժշկական կենտրոնից գրավոր փաստաթուղթ են տրամադրել, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցելու քննչական գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել