Կարևոր և արդարամիտ
Ուրախ եմ, որ եվրոպական արժեհամակարգ կրող միջազգային կառույցները և կազմակերպություններն ամենակարևոր պահերին մնում են իրենք իրենց և պատմական ու համամարդկային արդարությանը հավատարիմ, սա է մեր բոլորի ապագան, և կարևոր է, որ միջազգային կառույցներն ու կազմակերպություններն իրենց հայտարարություններում, խորհուրդներում և քննարկումներում պահպանում են չափը և համարժեք վերաբերմունք են դրսևորում իրականության և իրողությունների նկատմամբ...
Ապացույցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը.
«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) առաջիկայում կարող է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը, հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: 22․01․2016
Նկարում՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Մնացական Մնացականյանը և Մարգարիտ Եսայանը Եվրոպական տարածաշրջանի երկրների Ֆրանկոֆոնիայի ԽՎ հերթական նիստին սպասելիս. 2015թ. հոկտեմբերի 15-16։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել