Եվրամիության երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 33.9%-ով՝ 2015 թվականին կազմելով 9.695 մլն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանումը կրճատվել է 41.63%-ով՝ կազմելով 6.752 դոլար, ներկրումը՝ 5.18%-ով՝ կազմելով 2.943 մլն դոլար: Այդ ընթացքում Եվրամիության մասնաբաժինը երկրի արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 59.1%, ներկրումը՝ 31.92%:
Դեպի Իտալիա արտահանումը կրճատվել է 53.09%-ով՝ հասնելով 2.254 մլն դոլարի, իսկ ներկրումը 2.1 անգամ աճել է՝ կազմելով 587.8 մլն դոլար:
Եվրամիության երկրներից Իտալիան Ադրբեջանի հիմնական գործընկերներից է, որի մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է 13.77%: Ներկրման ծավալներով Իտալիան 6.37% ցուցանիշով հինգերորդ տեղում է՝ Ռուսաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո: