Այսօր մի կարևոր և հետաքրքիր նախադեպի «պատճառ» դարձա: Պատմության մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետռեգիստրը իրավաբանական անձի գրանցման ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» փոխարեն ընդունեց «Արցախի Հանրապետություն» տարբերակը՝ հիմնվելով ԱՀ սահմանադրության այն հոդվածի վրա, որ այդ երկու անվանումները նույնական են:
Հուսով եմ՝ սա վարակիչ նախադեպ կդառնա մնացած բոլորի համար, ինչի արդյունքում պետական գրագրության մեջ կմտնի «Արցախի Հանրապետություն»-ը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ի փոխարեն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/artak.beglaryan/posts/487262964645279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել