Եվրախորհրդարանի երեկվա հայտարարությունը, բացի Հայաստան-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ու Եվրամիության միջև առկա կատարյալ փոխըմբռնումն արձանագրելուց, մեկ այլ չափազանց կարևոր ուղերձ է պարունակում. կոչ է արվում Եվրամիության տարբեր կառույցներին, նախևառաջ` Եվրահանձնաժողովին, աջակցություն ցուցաբերել Հայաստանի կողմից ներկայացված ծրագրերին` ուղղված մայր հարենիքում ապաստան գտած սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների հետագա սոցիալական ինտեգրմանը:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն մեր պատվիրակության փոխնախագահ Թևան Պողոսյանին, ով թեև ֆիզիկապես Ստրասբուրգում չէր ու այլ մարաքաղաքներում զբաղված էր հայկական շահերի առաջմղմամբ` գալիք ԵԽԽՎ քննարկումներին ընդառաջ, ամեն ինչ արեց այդ կետի ընդունման համար: Well done bro!!!