Սիրելի հայ ժողովուրդ , արտերկրում բնակվող իմ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թող 2013 թվականը հայ ազգի և մեր պետության համար լինի կայունության, խաղաղության, առողջության և բարօրության տարի:
Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի և պատրաստվում ենք դիմավորել 2013-ը: Մաղթում եմ, որ գալիք տարին ողջ ազգիս համար լինի բեղմնավոր աշխատանքի տարի, ձեռքբերումների, նվաճումների, հաղթանակների իրականացման տարի:
Ցանկանում եմ, որ եկող 2013 թվականը լինի ապահով, անվտանգ ու կայուն զարգացման տարի: Աստված Ձեզ հեռու պահի փորձանքից, դժբախտ դեպքերից ու պատահարներից, ֆինանսական և բարոյական ճգնաժամերից:
Ցանկանում եմ հույս, հավատ, երջանկություն և միասնականություն…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=522643831092882&set=a.321911007832833.83337.321905357833398&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



