Առաջին կոնֆետները հայտնվել են մոտավորապես 3000 տարի առաջ Հին Եգիպտոսում և այդ ժամանակից ի վեր համարվում են շատերի սիրելի քաղցրավենիքը: Հատուկ քաղցրակերների համար մենք հավաքել ենք այդ քաղցրավենիքի մասին ամենահետաքրքիր փաստերը:

 

 

 


Առաջին կոնֆետների պատրաստման համար հին եգիպտացիներն օգտագործել են խուրմա և մեղր, հին հռոմեացիները՝ ընկույզ և մեղր, արաբները՝ նուշ և թուզ, ռուսները՝ մաթ, մեղր և թխկու հյութ: Այդ ժամանակներում դեռևս շաքարավազ չէր արտադրվում: 
16-րդ դարում Եվրոպայում իսկական շոկոլադամոլություն է տարածվում: Բայց գտնվում էին մարդիկ, ովքեր շոկոլադին կախարդական հատկություններ էին վերագրում և վախենում էին նույնիսկ դիպչել դրան:
Գերմանացի հոգեբանների հետազոտությունները ցույց են տվել, որ կոկոսային միջուկով կոնֆետներ նախընտրողները ստեղծագործող անհատներ են, ընկույզային միջուկով նախընտրողները՝ ամաչկոտ, բալից պատրաստված միջուկով նախընտրողները՝ վճռական և սկզբունքային, ելակից պատրաստված միջուկով նախընտրողները՝ անուղղելի ռոմանտիկներ: 
Ռուսաստանում 19-րդ դարում կոնֆետները տրվում էին անվանի երեկույթների ժամանակ միայն հարուստ տներում, քանի որ այդ ժամանակ ռուսական հրուշակեղենի արտադրամասեր չկային: Կոնֆետներն առաքվում էին պատվերով յուրաքանչյուր երեկույթի համար: 
Շվեյցարիայում և Գերմանիայում ամենահայտնի կոնֆետը պրալինեն է: Դրանք տապակած ընկուզեղենը շաքարավազի հետ խառնած միջուկով կոնֆետներն են: Կոնֆետների այս տեսակը ստեղծել է Ժան Հեաուսը 1663 թվականին:
Միջազգային խոհարարական շոուում առաջին տեղը գրավել է "Master Food" ընկերությունը 800 կգ քաշ ունեցող կոնֆետների տուփի համար: Տուփի երկարությունը եղել է շուրջ 2.54 մ, իսկ լայնությունը՝ 1.5 մետր: 
«Gummi Bear Factory» հրուշակեղենի արտադրամասի աշխատակիցները պատրաստել են 633 կգ քաշով աշխարհի ամենամեծ կոնֆետը: Քաղցրավենիքը պատրաստվել է արջի տեսքով, ունեցել է 1.68 մ բարձրություն: Կոնֆետի պատրաստման համար պատվիրվել է հատուկ կաղապար, որի քաշը կազմել է 4 տոննա:

Շարունակությունն՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել