Արևմուտքը կասեցրեց պատժամիջոցների կիրառումն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Սա դրական քայլ է՝ ուղղված միջազգային արենայում հարաբերությունների կարգավորմանը և ամրապնդմանը: Արմատական փոփոխություններ կլինեն ոչ միայն միջազգային հարաբերություններում, այլև մեր տարածաշրջանում՝ ամրապնդելով կայունությունն ու խաղաղությունը: Մեզ համար ստեղծվում են բարենապաստ պայմաններ տնտեսական հարաբերությունների բարելավման հարցում: Ապացուցված է, եթե հարևան, հարակից պետություները գնում են դեպի զարգացման, հիմնականում դրական առումով ազդեցություն են ունենում տարածաշրջանի մնացյալ պետություների վրա: Պատժամիջոցների կասեցումը խթան կհանդիասանա, որ մեր պետությունը բարելավի տնտեսական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իրանի վերադարձը միջազգային տնտեսական շուկա ապահովելու է տարածաշրջանի զարգացումը և նպաստելու է Ադրբեջանի էներգակիրների արտահանման ծավալի նվազմանը: Սա ենթադրում է, որ եթե տվյալ տնտեսական ռեսուրսին տիրապետում են մի քանիսը, և ավելանում է ևս մեկը, ապա սկսվում է մրցակցություն և գնային պատերազմ, այս դեպքում ենթադրելի է նավթի գնի նվազեցում և նավթային կենտրոններից արտահանման սահմանափակում: Այս դրական փոփոխությամբ տարածաշրջանում մենք հնարավորություն կունենանք ամրապնդելու մեր հարաբերությունններն Իրանի հետ և ներկրելու նավթ ավելի էժան գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել