Որ կնունք, ծնունդ, հարսանիք օրհնելու համար եկեղեցին փող է ուզում՝ կարելի է մի կերպ հասկանալ, թեպետ էլի մի քիչ դժվար եմ պատկերացնում, եթե Աստված իմանա՝ ինչ կանի էն հոգևորականներին, ովքեր Աստծո խոսքը, օրհնությունը բառի բուն իմաստով վաճառում են: Բայց բանակից ինչի՞ եք աշխատավարձ պահանջել: Ասենք՝ ինչի՞ համար պիտի պետությունն այս տարվանից սկսած միջին հաշվարկով տարեկան մոտ 50-ից 100 մլն դրամ փող տա զինված ուժերում ծառայություն իրականացնող հոգևորականներին: Ախր էդ փողի կարիքն ավելի շատ ունեն բանակի պայմանագրայինները, վիրավորված զինծառայողները և, վերջապես, զոհված զինծառայողների հարազատները: Ինչի՞ եք ստիպում, որ մարդիկ ձեր պատճառով հեռանան Աստուց: Ախր ինչի՞ եք մարդկանցից խլում նաև նրանց հավատքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: