Կարդացի ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանի հարցազրույցը ու մոտս այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ ծայրահեղական կրոնական սեկտանտ է խոսացողը և ոչ թե քաղաքական միավորի անդամ։ Մի քանի մեջբերումներ անեմ Վարդապետյանի մտքերից.
«ՀԱԿ առաջնորդը առաջին հայացքից տեսական թվացող ելույթ ունեցավ ՀՀՇ համագումարում, բայց այդ ելույթը խիստ գործնական ելույթ էր, հատկապես այն ուղղված էր վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենց քաղաքական գործիչ անվանող, բայց իրականում գործակալական ցանցը սպասարկող անհատներին»:
«Այդ մարդիկ ժողովրդի աչքերի մեջ նայելու իրավունք չունեն: Այո, ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից, վերջ նրանց, վերջ: Անուններ մի թվարկեք ու թույլ տեղերի մի խփեք»:
Մի խոսքով, մի որոշակի կետից Վարդապետյանի մոտ արդեն սկսվում է կրոնական էքստազ առ իր կուռք Լևոն Տեր-Պետրոսյանը ու իմաստ չունի այդ բարբաջանքները մեջբերելու։
Հասկանո՞ւմ եք, հարցը բնավ էլ Վարդապետյանը չէ և ոչ էլ այն, որ Վարդապետյանի նմանները քիչ չեն տվյալ քաղաքական ուժի ներսում։ Բնավ... Հարցը նրանում է, որ ինձ սարսափ է համակում, երբ պատկերացնում եմ, որ 5 տարի առաջ նման ֆանատիկոսներ ծնող ուժը բավականին մոտ էր հեղափոխությանը, որը կբերեր նրան, որ Վարդապետյանները բացի բարձրախոսից նաև իշխանական լծակներ կունենային ու այդժամ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր սպասվում բոլոր նրանց, ովքեր իրենց հետ չլինեին...
Շատ վատ է և անգամ ահավոր, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը կոլլափս ապրեց, որից դուրս գալը տարիներ կպահանջի ու նոր մարդիկ, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ շատ լավ է, որ վերջացավ ընդդիմադիր դաշտում ՀԱԿ-ի հեգեմոնիան, և այսուհետ ՀԱԿ-ի գոյության մասին կհիշեցնեն նման Վարդապետյանի պես նիհիլիսների մերթընդմերթ հնչող մառազմատիկ ու էքստրեմիստական բարբաջանքները։
Կից նյութն`այստեղ