Barometer.am-ը գրում է.
Ի՞նչ ասել է՝ խելացի մարդ, ահա նրանց "մատնող" գլխավոր հատկանիշները
1.Նրանք այնքան շատ չեն խոսում, ինչքան գործում են:
2.Բացի իրենց մասնագիտությունից նրանք գիտելիքներ ունեն և հետաքրքրվում են շատ այլ ոլորտներով:
3.Նրանք ճկունությամբ կարողանում են համատեղել հաջող աշխատանքը, հարազատ տունը և իրենց այլ անձնական հետաքրքրությունները:
4.Նույնիսկ, եթե նրանց մոտ ամեն ինչ իրենց ցանկացածի հակառակն է, միևնույն է՝ նրանք ժպտալու են:
5.Նրանք գիտեն, որ իրենք սենյակում գտնվողներից ամենախելացին են, սակայն հարկ չեն համարում ժամանակ ծախսել՝ այդ փաստն ապացուցելու համար:
6.Եթե նրանք հանդես են գալիս որպես ղեկավար, ապա ամեն ինչ անում են, որպեսզի ենթականերն իրենց ղեկավարության ընթացքում զգալիորեն մեծ քանակի գիտելիքներ ձեռք բերեն:
7.Նրանք բազմաթիվ թաքնված տաղանդներ ունեն, որոնք չեն բացահայտում մինչև դրանց անհրաժեշտությունն առաջանալը:
8.Նրանք կարող են ունենալ կամ չունենալ թանկարժեք կրթություն:
9.Նրանք երբեք ու երբեք ձեզ "ապուշի տեղ չեն դնի" կամ չեն արտահայտի ձեր և իրենց գիտելիքների ծավալի զգալի տարբերությունը, նույնիսկ եթե դա անելը շատ հեշտ լինի նրանց համար: