
Ամանորի մոտենալուն պես համացանցում բազում մաղթանքներ են գրվում տարբեր օգտատերերի կողմից: Այդ մաղթանքների մեծամասնությունում շոշափվում է «ամանորյա» բառը, որն իբր համարվում է սխալ բառ, բայց այս բառը ածական է, այլ ոչ թե «ամանոր» բառի սեռական հոլովը: Պարզ է, որ սեռական հոլովով բառը գրելու դեպքում պետք է գրվի «ամանորի»: Իսկ մաղթանքները, ուղերձները, շնորհավորանքները ԱՄԱՆՈՐՅԱ են, քանի որ «ամանորյա» բառը վերոնշյալ բառերի համար ածական է: Այնպես որ, հանգիստ գրեք ձեր ամանորյա մաղթանքները. դուք ճիշտ եք:
Հայերենում «ամանորյա» բառ գոյություն չունի գրառումն` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել