Ամեն օր, ամեն ժամ, ամեն քայլափոխի ոտնահարվում է մեր մայրենին: Հարգելիներս, հայոց լեզուն այնպիսի մի լեզու է, որտեղ կան բառեր, որոնք իրենց հստակության ու ասելիքի ճիշտ ներկայացմամբ`թույլ չեն տալիս մարդուն սխալ գրել այդ բառը, սխալ վերջավորություն ընտրել`խառնելով այն այլ բառերի ու արմատների հետ: Այդ բառերից մեկն է «ամանորը»: Մենք բազմիցս ենք տեսնում, թե ինչպես է ասենք «ամանորի» բառը, դառնում «ամանորյա», այն դեպքում, երբ դրանք լրիվ տարբեր բաներ են: Հայերենում «ամանորյա» բառ գոյություն չունի: Իհարկե, կարելի է մեղադրել քաղաքացիներին, լեզվաբաններին ընդհուպ մինչև ՀՀ լեզվի պետական տեսչություն, բայց մեզնից յուրաքանչուրի ճիշտ, գրագետ մոտեցման շնորհիվ մենք կարող ենք մեր ամենօրյա բառապաշարը շտկել, դուրս նետել այն բառերը, որոնց սխալ են արտահայտում միտքը, հնչերանգը սխալ է դրվում և այլն: Վարկած կա, որ «ամանորյա» բառը մարդիկ խառնում են «ամենօրյա» բառի հետ, բայց չէ որ դրանք իրենց իմաստներով լրիվ տարբեր բառեր են ու երևույթներ, չի կարելի շփոթել: Գուցե ձեզ թվա, որ սա մանրուք է, աչքի զարնելու կարիք չկա, բայց հավատացեք, նման բառեր, որոնց սխալ ստուգաբանություն ունեն, շատ են հայերենում և որոնք մենք օգտագործում ենք: Պետք է խոստովանել, որ լեզվի տեսչությունը իր գործառույթը լավ չի կատարում կամ չի հասկանում՝ ինչն է իր բուն առաքելությունը, որովհետև ամեն տարի, երբ ուսումնական տարին մեկնարկում է, ՀՀ ԿԳՆ-ը հրատարակում է գրքեր, որտեղ բազմապիսի սխալներ կան նմանօրինակ բառերի: Ցավալին այն է, որ ՀՀ ՊՆ- էլ, երբ որևէ պաստառ կամ որևէ գիրք, գրքույկ է հրատարակում, նորից ուշադիր չի լինում սխալների համար, նույն սխալները ամեն տարի, ամեն անգամ կրկնվում են պարբերաբար: Սա լուրջ խնդիր է, ըստ իս: Հուսով եմ, որ 2013թ.-ին չեն լինի կամ գոնե քիչ կլինեն նման դասագրքային ու պետական կառույցների արած սխալները:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/434822739906918
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել