Սկզբունքորեն անհասկանալի է, թե ինչներիս է պետք առհասարակ ԵԽԽՎ-ում ներկայացված լինելը։ Առ այսօր միակ շոշափելի բանը, որ գրանցել ենք այդ կառույցին մեր անդամակցությունից, այն է, որ մի խումբ ՀՀԿ-ական տիկնայք պետբյուջեի հաշվին Ստրասբուրգ գնալու հնարավորություն են ունեցել։ Ուղղեք ինձ, եթե դա այդպես չէ, բայց ԵԽԽՎ-ն բուտաֆորիկ մի կազմակերպություն է, որի ոչ մի որոշում երբեք լուրջ կշիռ ու հետևանքներ չի ունեցել։ Այն ավելի շուտ կատարում է յուրահատուկ լծակի դեր՝ հետխորհրդային պետություններին մանիպուլացնելու ու դրանցից միջոցներ քամելու համար։
Սակայն արի ու տես, որ մերոնք ֆանտաստիկ համառությամբ կառչել են եվրոպական բյուրոկրատիայի այս խորանից ու դեռ մի բան էլ առաջնային կարևորության օրակարգային հարց են դարձրել։ ԵԽԽՎ-ն ոչ մի լուրջ դրական կամ էլ բացասական արդյունք չի կարող ապահովել Արցախյան հակամարտության հարցի համար, ու եթե հիմա այնտեղ խավիարային դիվանագիտության զոհերը հիմա կարողանան երկու հակահայկական բանաձևեր անցկացվել, ապա ոչ թե Նաղդալյանին է պետք փոխարինել, այլ առհասարակ դադարեցնել այդ կառույցին մեր ներգրավվածությունը, իսկ բյուջեից ՀՀԿ տիկնանց շրջագայությունների համար հատկացվող ազատված գումարն ուղղել, ասենք թե, բանակի համար ջերմադիտակներ ու գիշերային նշանառության նոր սարքեր գնելուն, քանի որ դրանք շատ ավելի կոնկրետ ու առարկայական ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման վրա, քան եվրոպացի կաշառակեր բյուրոկրատների կողմից գրվող թղթոնները։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/01/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել