Ինչպես տեղեկանում ենք Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներից, նախորդ տարի ՓՄՁ-ների աջակցման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 152,300,000 դրամ։
Ընդանուր առմամբ տրամադրվել է 13,000-ից ավելի աջակցություն, որից շուրջ 6,000-ը՝ սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների: Աջակցության ավելի քան 95%-ն ուղղվել է մարզերին:
ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագրի շրջանակներում նախորդ տարի սուբսիդավորվել է 611 ՓՄՁ: Մարզերին շուկայականից ցածր գնով տրամադրվել է 4 հացահատիկահավաք կոմբայն, որի արժեքի մի մասը ևս սուբսիդավորվել է պետբյուջեի հաշվին:
Նախորդ տարի «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում 13 համայնքներում իրականացվել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր։ Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ իրականացվել է շուրջ 113 մլն ՀՀ դրամի ներդրում։ Տրամադրվել է 11,857 տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն։