«Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանի իշխանություններին և խնդրել կամ իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, կամ պայմանավորվել, որ գազի դիմաց վճարենք ռուսական ռուբլով։

«ՉԻ» ՝ Այ սա իսկապես հայավարի մոտեցում է։ Սկզբում Ռուսաստանին ենք հանձնում էներգետիկ ենթակառուցվածքները, հետո պարտավորվում ենք գազ գնել միայն Ռուսաստանից, վերջում խնդրում ենք, որ «ըմբռնումով մոտենան» և մի քիչ «էժանով վաճառեն»։ Ոնց էլ լինի՝ մի կերպ կհամոզենք։ Հեչ որ չլինի՝ մի երկու շիշ կոնյակ կտանենք (իրա բամբաներկով–բանով)։ Մինչդեռ որոշ «հարիֆներ» առ այսօր պնդում են, թե խնդրելու փոխարեն կարելի էր Հայաստան-Իրան գազամուղը մի քիչ ավելի մեծ տրամաչափով սարքել եւ այսօր գազը գնել «մրցակցային» գներով՝ նրանից, ով ավելի էժան կվաճառի»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել