Ինչպես տեսնում ենք` վերջին շրջանում գործադիրն էլ ավելի է ակտիվացրել արտահանման խրախուսմանն ուղղված քայլերը: Արտահանման աջակցման խորհուրդ ձևավորելու հետ մեկտեղ գործադիրը նաև ակտիվորեն ոլորտի խնդիրները քննարկում է տնտեսվարողների հետ, ինչը խիստ կարևոր է: Պարզից էլ պարզ է, որ տնտեսավարողների հետ գործընկերային, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների կառուցումը, կարճ ժամանակում շոշափելի արդյունք կապահովի:
Ինչպես գիտենք՝ գործարարների հետ ունեցած վերջին հանդիպմանը վերջիններս մտահոգություն էին հայտնել էներգակիրների գների վերաբերյալ և խնդրել պետության աջակցությունն այդ հարցում:
Գաղտնիք չէ, որ ապրանքների գնագոյացման մեջ զգալի ազդեցություն ունեն էներգակիրները, ուստի դրանց սակագների նվազեցումը կիջեցնի հայրենական ապրանքների գինը և դրանք առավել մրցունակ կդարձնի արտերկրում: Այսինքն ստացվում է, որ տեղական արտադրողներն իրենց ապրանքների արտահանման ծավալների ավելացման հիմնական ճանապարհը համարում են էներգակիրների, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը: Անշուշտ, դա կխթանի տնտեսությունը ոչ միայն արտահանման ավելացման իմաստով, այլև տեղական սպառման ծավալների ավելացման արդյունքում: Բնականաբար, դա իր հերթին կբերի աշխատատեղերի ավելացման և գործազրկության կրճատման:

Հարկ է նշել նաև, որ եթե գործադիրին հաջողվի Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագնի ռուբլով հաշվարկման վերաբերյալ, մեր տնտեսվարողների համար բավականին լավ պայմաններ կստեղծվեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1552337188423481&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել