2015 թվականի փետրվարին ադրբեջանական մանաթն արժեզրկվեց 34 տոկոսով: Նույն 2015 թվականի, բայց արդեն դեկտեմբերի 20-ի դրությամբ մանաթն արժեզրկվել էր գրեթե 98 տոկոսով՝ տարվա սկզբի համեմատությամբ: Եվ եթե խոսենք կոնկրետ թվերով, ապա Ադրբեջանը, որպես նավթային հումք արտահանող պետություն, նավթի գնի երկու անգամից ավել անկման պատճառով ունեցել է նավթային եկամուտների ահռելի կրճատումներ: Այսպես, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի 2014 մաքուր եկամուտը կազմել է 16,2 միլիարդ դոլար: 2015 թվականի նույն հիմնադրամի մաքուր եկամուտը կազմում է մոտ 7 միլիարդ դոլար: 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի ռեզերվը (պահուստը) կազմել է 15.3 միլիարդ դոլար, իսկ 2015 դեկտեմբերի դրությամբ այն կազմել 5.5 միլիարդ դոլար: Այսինքն՝ 15 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը ստիպված է եղել կորցնել 9.8 միլիարդ դոլար:
Կարծում եմ՝ Ադրբեջանի՝ պատերազմի ժամանակ ունեցած միակ առավելությունը՝ փողը, հօդս է ցնդում: Եվ եթե թշնամին պատրաստ չէ առարկայական քայլերի խաղաղություն հաստատելու համար, ապա թող այրվեն բոլոր դիվանագիտական կամուրջները, և լուսավորի Հայոց բանակի հաղթանակի ճանապարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել