Խոյ
Խոյերին այսօր հատուկ է ուժը, իմպուլսիվությունը, ռիսկի դիմելու, ինչ-որ բան զոհաբերելու պատրաստակամությունը: Ձեր կտրուկ և երբեմն անխոհեմ գործողությունների արդարացումը կլինի ձեր առջև դրված նպատակը: Էներգիայի արտանետումից հետո ժամանակավորապես ուժասպառ կլինեք: Սակայն այսօր ձեզ շատ բան կօգնի լրացնել էներգիայի պաշարը: Կարող եք արժանանալ հանրության հիացմունքին: Չարժե վիճել մտերիմների և ղեկավարության հետ:
Ցուլ
Այս անհանգիստ օրը գերազանց հնարավորություններ է տալիս համարձակ և եռանդուն Ցուլերին: Այն ձևավորում է մարտական տրամադրվածություն, որը կարող եք արդյունավետ օգտագործել ձեր նպատակների համար: Եթե ի բնե դանդաղկոտ և զգուշավոր եք, կլցվեք անհրաժեշտ վճռականությամբ: Չարժե ժամանակ վատնել վեճերի վրա: Եթե շրջապատողները չեն ցանկանում ձեզ օգնել, հնարավորություն ունեք ինքնուրույն գործողություններով փորձ ձեռք բերելու:
Երկվորյակ
Երվկորյակներին սպասվում է էներգիայի և լավատեսության ներհոսք, անսպասելի աջակցություն, հանգամանքների նկատմամբ հաղթանակ: Բացառված չէ, որ այս բոլոր դրական տեղաշարժերը տեղի ունենան միաժամանակ և ձեզ հավելյալ ինքնավստահություն հաղորդեն: Օրը հաջող է ոչ ուժային բնույթի գործողությունների համար: Ֆիզիկական ճարպկության և ագրեսիայի փոխարեն ավելի լավ է օգտագործել կապերը, դրսևորել պերճախոսություն, շփվողականություն, հմայք, լայն և անսովոր մտածողություն:
Խեցգետին
Օրվա դրությունը Խեցգետիններից պահանջում է չափավորված և նպատակաուղղված ակտիվություն: Օրը հարմար է կետային հարվածների համար, որոնցից հետո արժե շեղել ուշադրությունը և փոխել մթնոլորտը: Չարժե երկար ժամանակ լինել լարված վիճակում, մարտահրավեր նետել ավելի ուժեղ և ագրեսիվ մրցակցին, այլապես դա կարող է վնասվածքների և սթրեսների պատճառ դառնալ: Հաջող մանևրը կբերի շահավետ գործարքի, լավ գնման, եկամտի աճի:
Առյուծ
Առյուծների համար այս օրերը շատ բարեհաջող են, քանզի խոստանում են մի շարք բաղձալի ցանկությունների իրականացում: Սակայն աստղերը զգուշացնում են, որ հաջողության ալիքը կարող է ուղեկցվել մի շարք տեսանելի կամ քողարկված բարդություններով: Բացասական դեր կարող է խաղալ վատ ինքնազգացողությունը, չկատարված աշխատանքային պարտականությունը, ծառայողական բյուրոկրատիան, տնային բարդ իրավիճակը, գործնական ոլորտում փոփոխությունները, հոգեկան դավաճանությունը: Որոշ առաջադրանքների լուծում կարող է մի քանի օր պահանջել:
Կույս
Բեղմնավոր օրեր են ստեղծագործ մտածողությամբ Կույսերի, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր կապված են արվեստի, գովազդի, տեխնիկայի, ծրագրավորման ոլորտների հետ: Բացառված չէ, որ բախվեք անսովոր առաջադրանքի: Հաջողությունների հետ միասին հնարավոր են նաև տեխնիկական բարդություններ, գումարային և այլ կորուստներ: Եթե գերադասում եք կանխատեսելիություն և կայունություն, չեք սիրում նախաձեռնողականություն դրսևորել և սուր զգացողություններ փնտրել, ճիշտ կանեք շրջահայաց լինել և ժամանակին դուրս գալ ռիսկային իրավիճակներից:
Կշեռք
Կշեռքները կարող են բախվել համագործակցության մեջ, ծնողների և ղեկավարության հետ շփումներում բարդությունների հետ: Էմոցիաների պայթյունը կարող է վնասել ինչպես գործնական կապերին, այնպես էլ անձնական հարաբերություններին: Վեճի առիթ կարող է դառնալ պարտականությունների բաժանումը, առաջնորդության հարցը: Չնայած նման թեմաների սրությանը՝ աստղերը խորհուրդ չեն տալիս խուսափել դրանց քննարկումից:
Կարիճ
Աստղերին Կարիճները խորհուրդ են տալիս ողջ էներգիան ուղղել աշխատանքին: Դա կհամախմբի ձեր միտքը, կստիպի արագ յուրացնել նոր հնարքներ և եղանակներ, կօգնի թարմացնել օգտակար ծանոթությունը: Եթե դուք հավակնոտ մարդ եք, անհրաժեշտ շրջանակներում հովանավորներ ձեռք բերելու լավ հնարավորություն կստանաք: Բարձր մարտական պատրաստվածությունը կծառայի ձեր տոնուսի բարձրացմանը և ֆիզիկական վիճակի լավացմանը:
Աղեղնավոր
Աղեղնավորներն էներգիայի և ստեղծագործ մտածողության ուժգին լիցք կստանան: Վեհ նպատակը կամ գաղափարը կօգնեն հաղթահարել ցանկացած արգելք և արհամարհել ցանկացած վտանգ: Հագեցած օր է մարզիկների, երկրպագուների, մարզիչների, գործարարների, արտիստների, ռեժիսորների, հաղորդավարների, մանկավարժների և ծնողների համար: Հնարավոր է՝ ստիպված լինեք օգտագործել համատեղ ռեսուրսները, պահուստային միջոցները:
Այծեղջյուր
Շատ Այծեղջյուրների համար օրը կապված կլինի տհաճ պահերի հետ: Աստղերն ակնարկում են, որ դրանք ընդամենը անխուսափելի բարդություններ են փայլուն գաղափարի իրագործման ճանապարհին: Ցուցաբերե՛ք ձեզ հատուկ հեռատեսություն, դրական մտածողություն: Այդ ժամանակ անսպասելիորեն ստեղծագործության դաշտ կնկատեք այնտեղ, որտեղ սկզբում միայն խնդիրներ էիք տեսնում: Միևնույն ժամանակ չարժե թերագնահատել հնարավոր վտանգները, քանզի օրը հղի է սթրեսներով և վնասվածքներով:
Ջրհոս
Ջրհոսները հնարավորություն կստանան նորից կամուրջներ կառուցել իրենց հետաքրքրող հարաբերություններում: Կարող եք հնարավորություն ստանալ թարմացնել բարդ երկխոսությունը, կենդանացնել անձնական կամ ստեղծագործական միությունը, հասնել արդարության կամ պատժամիջոցների չեղարկման, վերականգնել հեղինակությունը: Ձեզ համար հեշտ չի լինի, եթե դժվարահավատ մարդ եք կամ արդեն մերժման տհաճ փորձ ունեք:
Ձկներ
Օրը պահանջում է ռեժիմի կտրուկ ակտիվացում: Եթե դեռ պատրաստ չեք դրան, աստղերը կարող են ձեզ մի լավ թափ տալ, օրինակ՝ ձեր առջև անսովոր հրատապ առաջադրանք դնելով: Հնարավոր է՝ ձեր մեջ նոր ուժգին ցանկություն առաջանա, կամ ձեզ ավելի եռանդուն դարձնեն հանգամանքները: Գործարար Ձկներին խորհուրդ է տրվում հաշվի առնել հավանական ռիսկերը, հատկապես, եթե ժամանակ չունեք երկար մտորելու: Աշխատող Ձկներին այս օրերը կխթանեն ավելի ակտիվ կատարել առօրյա պարտականությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել