17 հունվարի 1991 ֊ սկսվեց առաջին նոր տիպի պատերազմը, երբ հաղթանակը ձեռք բերվեց օդից, առանց զինվորի սապոգի։ Էդ օրը ձյուն սկսվեց, լավ հիշում եմ։ Անցան օրեր, ու պարզ դարձավ, որ Սադամը կարող է քիմիական զենք կիրառի։ Նաեւ կար վտանգ, որ քիմիական զենքի պաշարները կարող են ռմբակոծվել կոալիցիայի կողմից։ Լուրջ վտանգ կար, որ քամիները դա կբերեն Հայաստան։ Մեր հեռուստատեսոությունով հոլովակներ էին պտտվում․ մարդ գալիս ա տուն, կինը դուռը բացում ա, մի հատ թաս ա տալիս ձեռքը, ջուր ու խոզանակ ու դուռը փակում։ Որ մարդը վրայից քիմիական զենքի փոշին մաքրի, տուն չբերի։ Ցույց էին տալիս, թե ոնց պատուհանները հերմետիկ փակել, հակագազ հագնել։ Տեսնես մի տեղ արխիվային մնացել են հոլովակները՞ ։Ճ
Հետո Իրաքը նահանջեց Քուվեյթից՝ այրելով հարյուրավոր նավթահորերը։ Ամիսներով հրդեհները սեւացնում էին Քուվեյթի ու հարեւան երկների երկինքը՝ կասկածներ կային, որ դա կարող ա նույնիսկ հանգեցնել եղանակի սառեցմանը աշխարհով մեկ, ատոմային ձմեռվա։ Բայց, կարծես, տենց վատ բաներ չեղան, չնայած, որ մեր երկինքը մի ձեւ մոխրագույն երանգներ ստացել էր։ Կամ աչքներիս էր երեւում, կամ իսկապես նավթային ծուխը մեզ էր հասել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10153878895373781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել