Տարեմուտի նախօրեից սկսած՝Վանաձորի գրենական պիտույքների վաճառակետերում մարդիկ տենդագին փնտրտուքներ են կատարում, որ մի ,,նորմալ նկարով,, օրացույց գտնեն, բայց, ավաղ, տարվա խորհրդանիշից բացի՝որեւէ բնապատկերի կամ ծաղկաշխարհից վերցված նկարով օրացույց չիք:,,Գոնե մի սիրուն կապիկ լինի եղածների մեջ,,-այս կարգի դիտարկման կարելի է հանդիպել,, ու, ի պատասխան՝,,Կապիկի սիրունը ո՞րն է, կապիկը մնում է կապիկ,,:Իսկապես.ինչ անճոռնի կապիկի ասես, որ չեն պատկերել պատի մեծադիր օրացույցների վրա, մարդիկ ինչպե՞ս դրանց տուն տանեն ու ողջ տարին ,,զմայլվեն,,.էլ կնճռոտված ու լավ պառաված, գզգզված մազերով ու երեւի թե ոջլոտած կապիկներ, էլ այլանդակ մռութով՝ համակարգչի վրա ,,իմաստուն,, տեսքով կռթնած, էլ ցանցառ ու դեղնած ատամները բացած, ծխամորճը բերանին լկտի տեսքով կապիներ...Խանութներից մեկում էլ աշխատողները շուրջկալի մեջ էին առել շրջիկ լրագրավաճառին ու ,,հաջողություն բերող կապիկ,, էին փնտրում վերջինիս օրացույցների մեջ:,,Ասում են դոլարով կապիկը հաջողություն է բերում,,-նկատում է վաճառողներից մեկն ու խորասուզված՝սկսում դոլարով նկարված կապիկ փնտրել:,,Տո դրա եղածն ի՞նչ է, որ հաջողություն բերի, եղածը կապիկ չի՞,կապիկի է էլի, կապիկից ի՞նչ հաջողություն,,-հեգնում է զրուցակիցը:Գրենական պիտույքներ վաճառող մի խանութում, որ բազազի դուքան էր հիշեցնում՝խառնիփնթոր վիճակի պատճառով / դե մեծ տարածքի վարձը շատ է, ուստի գործարարներն ստիպված են մեծաքանակ ապրանքներով անգամ՝ փոքր տարածք վարձակալել /,երիտասարդ մի աղջիկ էր մոր հետ օրացույց ջոկջկում՝խոհանոցի ու ճաշասենյակի համար, ու անհրապույր կապիկների առաջարկվող տեսականուց նեղված՝հարցրեց, թե ,,ուրիշ չկա՞,,: Ի պատասխան՝վաճառողը մատնացույց արեց նեղ-կրոնական ուղղվածության պատի մեծադիր օրացույցներն ու զարմացավ, որ աղջիկը դրանց էլ հավանություն չտվեց, ասելով՝,,դե մեր էն տարիքը չի էլի...,,: Ու չշարունակեց...Ինչ խոսք, բոլորը չէ, որ ցանկություն ունեն այդ կարգի օրացույցներ տեղադրեն տանը՝տունը աղոթատեղու կամ աղանդավորի անկյունի չվերածելու համար, Աստված մարդու մեջ պետք է լինի, ու ուղեկցի ողջ կյանքում՝գթասրտության, մեծահոգության ու բարության տեսքով, ոչ թե անպայման՝պատից կախած ցուցադրվի...Լավ, մի՞թե բնապատկերով օրացույցներն արդեն հակացուցված են մարդկանց, դա էլ հո քաղաքական ընտրություն չի՞, որ ,,կողմ,,-ից ու,,դեմ,,-ից բացի ձեռնպահ չլինի:Չէ՞ որ ,ըստ Աստվածաշնչի, բնությունն էլ է Աստված ստեղծել:Ոչ միայն բնապատկերային պատի օրացույցերն են դեֆիցիտ, այլեւ գրպանի՝հորոսկոպային օրացույցները:Քաղաքի կենտրոնական հատվածի ոչ մի կրպակում հորոսկոպի նշաններով գրպանի օրացույց չկար,մի տեղ էլ որպես ,,կապիկային,, օրացույցի այլընտրանք՝սպորտային օրացույց էր՝ֆուտբոլասերների համար նախատեսված, եվրոպական խաղերի կայացման գրաֆիկով /թեպետ՝էլի մխիթարություն է /, իսկ գրենական պիտույք վաճառող վերոնշյալ վաճառակետում էլ հորոսկոպով օրացույց կար, բայց՝ոչ բոլոր ամիսների կենդանակերպի նշանով, ու հույս էլ չկար, թե կստանան առաջիկայում:Մի կրպակում էլ գրպանի օրացույցները միմիայն կրոնական ուղղվածության էին՝Աստծո որդու պատկերով...
Այդուհանդերձ, ինձ հաջողվեց մի քչից-շատից տանելի կապիկով, ավելի ճիշտ՝կապիների խմբով օրացույց գտնել.դրանք այնքան փոքր էին, որ մոտիկից միայն կարելի էր տեսնել, թե ինչպես են ճյուղերի վրա ,, թառել,,. մեկն էլ գլուխկոնծի վիճակում էր՝երկրիս վիճակի նման...Այս ուսումնասիրության ընթացքում միաժամանակ պարզվեց, որ Վանաձորում թերթերի ու պիտույքների երկու կրպակ է փակվել.մեկը՝նախկին բաղնիքի շենքի ու ներկայիս առեւտրի տոնավաճառի մոտ, որտեղ սովորաբար հորոսկոպով օրացույցներ էին վաճառում վերջին տարիներին, մյուսը՝նախկին ,,ֆոտոէտյուդի ,, շենքի մոտ:
Ի դեպ, այս տարին նույնությամբ կրկնում է 1988թիվը. այն ժամանակ էլ է տարվա առաջին շաբաթն սկսվել հունվարի 4, երկուշաբթիով, այն ժամանակ էլ է փետրվարը 29 օրական եղել...Ովքեր պահպանել են 1988 թվի օրացույցներ՝կարող են համեմատել եւ համոզվել.տարբերությունը միայն տարվա կենդանակերպի նշանների մեջ է.1988թիվը եղել է Վիշապի տարի:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.am/2016/01/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել