Եթե Թուրքիան այսօր գործարկի Ղարաբաղյան հակամարտությունն ապասառեցնելու խաղաքարտը, ապա ռազմավարական առումով տապալած կլինի իր համար շատ ավելի առաջնային ու կարևոր հնարավորություններն այլ ուղղությունների վրա: Սա ամենևին չի նշանակում, որ Անկարան այլևս շահագրգռված չէ սատարելու Բաքվին ընդդեմ Երևանի ու Ստեփանակերտի, պարզապես ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած սուր և խորացող ճգնաժամը միանգամայն նոր հեռանկարներ է բացում Էրդողանի վարչակազմի առջև, որոնց համատեքստում հաջողության հասնելու համար թուրքական կողմը պարտավորված է քայլերի շատ որոշակի հաջորդականություն սահմանել, իսկ այս պահին Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումն այդ հաջորդականությունը կարող է անդառնալիորեն խախտել ու տապալել ամբողջ գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել