usa_iran_flags_270415

GalaTV.am-ը գրում է․

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները երեկ՝ հունվարի 16-ին, չեղարկվել են:
Իրանն ազատվել է իր նկատմամբ սահմանված միջազգային սանկցիաների մեծ մասից։ Երեկ ՄԱԳԱՏԷ-ն  ներկայացրել է զեկույց, որով Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում զգալիորեն իջեցնել իրենց միջուկային պոտենցիալը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնապես հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին ուշ երեկոյան՝ Վիեննայում:
Այսպիսով, Իրանն իրավունք է ստանում համագործակցություն սկսել միջազգային հանրության հետ՝ մի շարք ոլորտներում, ինչից զրկված զուրկ էր ավելի քան 20 տարի շարունակ:
Իրանի և վեց պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվում  է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործելու է միայն  խաղաղ նպատակներով: Եւ փոխարենը Իրանը կազատվի Տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներից՝ սահմանված ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։
1360823761
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել